Երեւանի Էստոնական եւ Շինարարների փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 28-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 31-ամյա Աստղիկ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: