Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:30-ի սահմաններում դեռեւս անձը չպարզված վարորդը Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել նշված փողոցում գործող վերգետնյա անցումի բետոնե սյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն վթարից անմիջապես հետո ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին:

Ականատեսները հայտնում էին նաեւ, որ ավտոմեքենայի վրա եղել են պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված համարանիշներ:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում