Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 31-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել վթար, կա տուժած եւ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Զովունի գյուղում՝ բենզալցակայանի հարեւանությամբ, «Մերսեդես» մակնիշի 85 ZZ 558 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել հարակից շինության պատին, ինչի հետեւանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել, մոտ 20-25 տարեկան) տեղում մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված տուժած քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Վթարն ուղեկցվել է հրդեհի բռնկումով, որը մարվել է ժամը 20.25-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասնակի: