2014 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունն անցել է Շվեյցարիային՝ այդ երկրի ԱԳ նախարար եւ դաշնային խորհրդատու Դիդյե Բուրկհալթերի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ 2013-ին ԵԱՀԿ-ն նախագահում էր Ուկրաինան:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, իր նախագահության ընթացքում Շվեյցարիայի առաջնահերթությունները կլինեն անվտանգության եւ կայունության ամրապնդումը, մարդկանց կյանքի բարելավումը, եւ ՌԱՀԿ ներուժի ամրապնդումը:
Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հնարավորություններ է փնտրելու՝ աջակցելու երկխոսությանն ու ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը:
«Բացի այդ, Շվեյցարիան կփորձի թեթեւացնել մարդկանց միջեւ կապերը ու աջակցելու է տարածաշրջանում քաղաքացիական հասարակությանը սատարելու նախագծերին»,-ասել է նա:
Հաջորդ տարվա հունվարի մեկից ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի առաջարկությամբ, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի դեսպան Անջելո Գնադինջերը:
Շվեյցարիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կողմերի երկխոսությանը





























