Ռուսաստանի Աստրախան քաղաքում սարսափելի հրդեհի զոհ է դարձել երեք երեխա, որտեղ մեկ հարկանի բնակելի տուն է այրվել: Ռուսաստանի ԱԻՆ Աստրախանի մարզային գլխավոր վարչության տվյալներով՝ երեխաները մենակ են եղել տանը:
Տան այրվելու մասին ահազանգը փրկարար ծառայությունում ստացվել է պատահական ականատեսից, հունվարի 2-ին, ժամը 03:20-ի սահմաններում: Արդեն ժամը 03:45-ին հրդեհը մարվել է:
Դեպքի վայրում հայտնաբերել են 12-ամյա, 6-ամյա եւ 15-ամյա երեխաների այրված մարմինները: 10-ամյա աղջնակը փրկվել է:
Ծնողները հյուր են գնացել՝ երեխաներին թողնելով տանը միայնակ, հաղորդում է TOP News-ը:
Հրդեհի պատճառները պարզվում են:





























