Ֆրանսիան հրաժարվել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վարձով տալ Իտալիային: Ֆրանսիայի մշակույթի փոխնախարար Վինսենթ Բերժոն Իտալիայի պատմական եւ մշակութային ժառանգության ազգային կոմիտեի ղեկավար Վինչետիին հղած պատասան նամակում նշել է, թե նկարի հանձնումը ժամանակավոր օգտագործման համար անհնար է, քանի որ դա «կախված է տեխնիկական բարդությունների հետ»:

Բերժոն նաեւ նշել է, թե դա Վինչիի կտավը «կապված է Լուվրի կերպարի եւ միջազգային հեղինակության հետ»: Ըստ Բերժոյի՝ Լուվրի այցելուները չեն կարող ընդունել «Մոնա Լիզա»-ի բացակայությունը թանգարանից, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով La Stampa-ն:

Սիլվան Վինչետին 2013թ. սեպտեմբերին դիմել էր Լուվրի ղեկավարությանը՝ մեկ ամսով կտավը վարձակալելու խնդրանքով, որպեսզի կտավի հայրենիքում ցուցահանդես կազմակերպվեր: «Մոնա Լիզան» վերջին անգամ Ֆլորենցիայում ցուցադրվել է 1913թ., երբ կտավը առգրավվել էր այն 1911թ. գողացած Վինչենցո Պերուջիի մոտից: Պերուջին փորձել էր կտավը վաճառել Ուֆիցցի թանգարանին, սակայն ձերբակալվել էր: Կտավը վերադարձնելուց առաջ իտալական իշխանությունները մեկ ամիս ցուցադրել էին այն թանգարանում: