Ծուլությունը ժամանակակից մարդկանց մոտ շատ տարածված խնդիր է: Մեր կյանքի կատաղի ռիթմն այնքան մեծ է, որ երբեմն մենք փակուղու մեջ ենք հայտնվում: Ծուլության դեմ պայքարելու մի քանի միջոցներ կան:
1. Սկսեք աշխատանքային տարածքի մաքրությունից եւ մտքով ինքներդ ձեզ համար պարգեւատրում մտածեք: Չարժե միանգամից գերնբեռնվել, կարելի է մաքրությունն աստիճանաբար անել, ցանկացած երաժշտության տակ: Երբ ձեր աշխատանքային տարածքը մաքուր եւ գեղեցիկ դառնա, դուք ինքնաբերաբար կանցնեք չարված աշխատանքն ավարտելուն:
2. Պլանավորեք ձեր ժամանակը: Մտածեք, թե ամեն օր շատ արագ է գալիս եւ եթե չավարտված գործեր ունեք, ավելի լավ է այն անել այսօր՝ չհետաձգելով դրանք:
3. Եթե սկսում եք զգալ, որ ծուլությունը պարուրում է ձեզ, զբաղվեք թարմացնող վարժություններով, կամ էլ թարմ օդին կարճ զբոսանք կատարեք: Նման վարժություններն արագ կվերականգնեն ուժերը:
4. Միշտ ձգտեք ապահովել ձեր հանգիստը արված աշխատանքից հետո, այնկերպ, որ ձեր ուղեղը ենթագիտակցաբար հրահանգներ հաղորդի օրգանիզմին՝ թուլանալու եւ հանգստանալու:





























