Blackhawk (Սեւ բազե) ամերիկյան ռազմական ուղղաթիռը հունվարի 7-ի երեկոյան վթարի է ենթարկվել Մեծ Բրիտանիայի արեւելքում` Նորֆոլք կոմսության ափերի մոտ: Վթարի հետեւանքով զոհվել են ԱՄՆ-ի բանակի չորս զինծառայողներ: 

Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է ճահճոտ տեղանքում` ծովափի հարեւանությամբ: Վթարի վայրը շղթայված է: Ըստ տեղի բնակիչների` վթարից հետո երկնքում հայտնվել է ընկած ուղղաթիռը որոնող F-15 ամերիկյան կործանիչը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ն Միացյալ Թագավորության տարածքում օգտագործում է չորս ավիակայաններ, որոնց անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է 11 հազար մարդ: