Նյու Յորքում ձերբակալել են 80 նախկին ոստիկանների ու հրշեջների՝ սոցիալական վճարումների ու ապահովագրության հետ կապված խոշոր խարդախության մասնակից լինելու կասկածանքով: Խարդախների գործողություններից րած ընդհանուր ծախսերը գնահատվում են մոտ չորս հարյուր միլիոն դոլար:

Հաղորդվում է, որ ոստիկանները հոգեկան հիվանդներ են ձեւացել, ինչն, իբրեւ թե, խանգարել է նրանց հետագա գործունեությանը: Ըստ որում, նանք համոզել են բժիշկներին, որ իրենց այդ վիճակի պատճառը ծառայողական պարտականությունների իրականացումն է եղել: Անգործունակ ճանաչված իրավապահները ստացել են տարեկան 30- 50 հազար դոլար սոց վճարումներ:

Ձերբակալվածների թվում են 72 պաշտոնաթող ոստիկաններ ու  8 նախկին հրշեջներ, ըստ որում, նրանցից շատերը մասնակցել են սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչության հետեւանքների վերացմանը: Դատախազությունը գործ է հարուցել 106 մեղադրյալների դեմ, որոնցից չորսը խարդախության հեղինակ են համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով New York Times-ը:

Հաղորդվում է, որ հանցավոր սխեման գործել է վերջին քսանվեց տարիների ընթացքում: Սպասվում է, որ առաջիկայում այդ գործով կարող է ձերբակալվել եւս հիսուն մարդ: