Պրոպան ու չմշակված նավթ տեղափոխող գնացքը կանադական Նյու Բրաունսուիք նահանգում դուրս է եկել ռելսերից:Արդյունքում՝ հրդեհ է առաջացել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարներ ու հրշեջներ: Տեղաբնակները տարհանվել են: Իշխանությունները խոսում են կանխարգելիչ միջոցների մասին, առավել եւս, որ այդ շրջանում բնակելի տները շատ չեն:
Ականատեսների խոսքով՝ իրենք տեսել են պայթյուն ու հսկայական ծխի ամպ: Նրանք նաեւ հաղորդում են, որ իրենց խորհուրդ են տվել հեռանալ դեպքի վայրից:
Թե որքան վագոններ են ռելսերից դուրս եկել, առայժմ չի հաղորդվում: Միջադեպի արդյունքում տուժողների մասին տեղեկություններ չկան:





























