Չինաստանի իշխանությունները հանել են խաղային ապարատների վաճառքի արգելքը, որը ընդունվել էր տասնչորս տարի առաջ՝ դեռահասների հոգեկանը պաշտպանելու նպատակով:

Պեկինի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օտարերկրյա ընկերությունները կկարողանան վաճառել խաղային ապարատները երկրի ամբողջ տարածքում՝ մշակույթի նախարարության կողմից թույլտվություն ստանալու ցհետո, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ երկրի իշխանություններն իրենց անհանգստությունն էին արտահայտել դեռահասների առողջության կապակցությամբ: Սակայն շատ չինացիներ շրջանցում էին արգելքը՝ օգտվելով օնլայն ծառայություններից ու բբջային հավելվածներից: