Պաղպաղակ վաճառողին դատապարտել են 6,5 տարի ազատազրկման՝ հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող տղամարդուն ստրկության մեջ պահելու համար:

Դեւիդ Ռուքը ստիպում էր 34-ամյա Կրեյգ Կինսելլուին ապրել Շեֆֆիլդի իր տան ավտոտնակում ու աշխատել անմարդկային պայմաններում:

Ռուքի 19-ամյա որդին դատապարտվել է 4,5 տարի ազատազրկման, իսկ նրա մայրը՝ չորս ամիս:

Պատմության մասին ռեպորտաժ է ներկայացրել Բի-բի-սիի թղթակից Դեննի Սեւիջը: Վիդեոն ցնցող կադրեր է պարունակում: