Ավարտվել է ռուսաց լեզվի օլիմպիադայի հաղթողների ուղեւորությունը Մոսկվա: Օլիմպիադան կազմակերպել էր ԱՊՀ երկրների երիտասարդների միության կողմից ՌԴ նախագահի աշխատակազմի աջակցությամբ:
Հիշեցենենք, որ հինգ դպրոցականներ՝ Լուսինե Բաղդասարյանը (12 տարեկան), էրիկ Ալեքսանյանը (14 տարեկան), Ալեն Աբրահամյանը (13 տարեկան), Մարատ Խաչատրյանը (12 տարեկան) եւ Դավիդ Հովհաննիսյանը (11 տարեկան) հնարավորություն էին ստացել մեկնել Մոսկվա մասնակցելու ամանորյա միջոցառմանը Կրեմլում ՝ որպես մրցանակ ռուսաց լեզվի օլիմպիադայում հաղթելու համար:
Օլիմպիադան անցկացվել էր 2013թ.-ի նոյեմբերին: Այն բաղկացած էր երկու փուլից՝ գրավոր եւ բանավոր: Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանի ամեն անկյունից ռուսաց լեզվի անվճար դասավանդման 100 կենտրոնների բոլոր ցանկացող աշակերտներ: Երեք հաղթողներ՝ Էրիկ Ալեքսանյանը, Ալեն Աբրահամյանը եւ Դավիդ Հովհաննիսյանն ապրում են Երեւանում, Լուսինե բաղդասարյանը՝ Եղեգնաձորում, Մարատ Խաչատրյանը՝ Արմավիրում: Երեխաները Մոսկվա են ժամանել հունվարի 5-ի երեկոյան: Շերեմետեւոյի օդանավակայանի պաշտոնկական անձանց դահլիճում կայացած հանդիպումից հետո նրանք հաստատվել են Յակիմանկայի նախագահական հյուրանոցում: Հունվարի 6-ի առավոտյան նախաճաշից հետո նրանք հանդիպել են «ՄԻՐ» հեռուստաընկերության լրագրողների հետ:
Օլիմպիադայի հաղթողները շրջել են Մոսկվայի կենտրոնում, եղել են Կարմիր հրապարակում, Մեծ թատրոնում: 13:00-ին մեկնել են Կրեմլի դահլիճ՝ ամանորյա տոնահանդեսի: Երեխաները հետաքրքությամբ դիտել են թատերական ներկայացումները. Հեքիաթային հերոսները օգնել են Ձմեռ Պապին գտնել ոսկե թռչունի կախարդական փետուրը ու ուղարկել այն Սոչի՝ ձմեռային օլիմպիական խաղերին:
Քաղցր նվերներ ստանալուց հետո երեխաները քաղաքում էքսկուրսիա են ունեցել: Նրանք զբոսնել են Վորոբյովի լեռների հրապարակում, դիտել են Պոկլոննայի լեռը, հիացել Մոսկվա-սիթիի երկնաքերերով: Ողջ ուղեւորության ընթացքում երեխաներին ուղեկցել են ԱՊՀ երկրների երիտասարդների միության աշխատակիցները եւ ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ:





























