Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 8-ի ժամը 18.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























