Ուկրաինական Օդեսայում ոստիկանության գեներալ-մայոր ու ՆԳՆ քաղաքային վարչության նախկին պետի որդին խոյահարել է երկու ավտոմեքենա ու իր հետեւից քարշ տվել տղամարդու, որը փորձել է կանգնեցնել նրան:

Հաղորդվում է, որ կապույտ «Տոյոտայի» վարորդը բախել է կայանված «Սեատին», հետո՝ «Միթսուբիսի Աութլանդերին»:

Դրանից հետո «Սեատի» վարորդը փորձել է կանգնեցնել վթարի մեղավորին բռնելով «Տոյոտայի» դռնից: Սակայն տղան արագություն է հավաքել ու տղամարդուն մի քանի մետր քարշ տվել իր մեքենայի հետեւից ու հետո փախուստի դիմել, հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը:

Առայժմ միջադեպի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում: