Ճապոնական Հոնսյու կղզու Միէ քաղաքի ֆաբրիկաներից մեկում պայթյուն է որոացել: Վերջինս զբաղվում է սիլիկոնի արտադրությամբ: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի արդյունքում տուժել են ձեռնարկության բազմաթիվ աշխատակիցներ, սակայն վիրավորների ու զոհերի մասին հստակ տվյալներ չկան:
Ինչպես հաղորդել են Mitsubishi Materials-ի մամուլի ծառայությունից, պայթյունին նախորդել է «անթույլատրելի» քիմիական ռեակցիա, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: Նշենք, որ ֆաբրիկան պատկանում է հենց Mitsubishi-ին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները:





























