ԱՄԷ ղեկավարությունն անհանգստացած է նրանից, որ օտարերկրյա մշակույթի ազդեցությամբ աստիճանաբար կենցաղից դուրս է գալիս էմիրաթցիների ավանդական տարազը, հաղորդում է National պարբերականը: Դա Դաշնային ազգային խորհրդի նիստի գլխավոր թեմաներից է:

Ռաս էլ-Հայմա էմիրության ներկայացուցիչներից մեկը կարծում է, որ այն պայմաններում, երբ ԱՄԷ բնակչության մեծ մասն օտարերկրացիներ են, գնալով ավելի դժվար է դառնում ավանդական կենսակերպին հավատարիմ մնալ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա պատգամավորներին կոչ է արել դադարեցնել գլոբալիզացիայի ազդեցությունը:

Տեղացի փորձագետների խոսքով՝ այդ խնդիրը ներկայումս շատ սուր կերպով է դրված: