Անգլիական նավաշինական ընկերությունը վերին տախտակամածին Մոնակոյի կենտրոնական հրապարակի տեսքը ներկայացնող զբոսանավ է նախագծել, հայտնում է The Sun-ը:

Նախագիծը ներկայացվել է մի քանի մասնավոր ներդրողների, որոնք հետաքրքրվել են անակնկալ նորույթով:

Նավի վերին տախտակամածին 155 մ երկարությամբ տեղակայված են Մոնակոյի հայտնի շինությունները նմանակող կառույցներ, ներառյալ Մոնտե-Կարլոյի խաղատունը եւ «Փարիզ» հյուրանոցը, նաեւ՝ իշխանական պալատը:   Կենտրոնական փողոցի մի հատվածին եւ «Ֆորմուլա-1»-ի վազքուղուն զուգահեռ գտնվում է  նաեւ լողավազան եւ ուղղաթիռային հրապարակ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զբոսանավի ներքին կառույցները եւս Մոնակոյի պալատների ոճի են: Նավի արժեքը 370 մլն դոլար է: