Չիկագոյի կենդանաբանական այգում, որտեղ անոմալ ցուրտ եղանակ է, սառել է բեւեռային արջի էգ՝ Անանա անունով, հաղորդում է Associated Press-ը: Քանի որ կենդանին վատ է տանու ցածր ջերմաստիճանը, նրան ժամանակավորապես տեղափոխել են փակ տարածք, որտեղ ջերմաստիճանը 4 – 10 աստիճան է, հաղորդում է Lenta.ru-ն:

Այգու ներկայացուցիչների խոսքով՝ կենդանու թուլությունը բացատրվում է նրանով, որ դիետան, որին սովոր է արջը, տարբերվում է բնական պայմաններից: Ցրտերը տանելու համար բեւեռային արջերը ենթամաշկային ճարպ են կուտակում՝ սնվելով կետերի ու ծովացուլերի մարմիններով: Իսկ կենդանաբանական այգում արջի սննդակարգում ավելի քիչ յուղոտ միս է ներառված:

Նշենք, որ այսօր Չիկագոյում մոտավորապես մինուս տասնվեց աստիճան է՝ Ցելսիուսի սանդղակով: Սպասվում է, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է դրական ցուցանիշների հասնել: