Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, որ հունվարի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























