Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեւան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ 11:00-14:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները,
11:00-15:00 Սարի-Թաղի 3-8 փողոցների 1-30 սեփական տները, Սարի-Թաղի 5-10 շարքերի 1-38 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները,
Արարատի մարզի`
10:00-15:00 Այնթափ գյուղը մասնակի,
10:30-15:00 Շահումյան գյուղը մասնակի,
Կոտայքի մարզի`
13:00-15:00 Առինջ գյուղը մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարելԵրեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:





























