Գերմանիայի իշխանությունները բացահայտել են ուսուցչուհուն, ով ավելի քան 20 տարի աշխատել է կեղծ փաստաթղթերով:

Հաղորդում են, որ 48-այա հանցագործը, ում անունը, ելնելով հետաքննության շահերից չեն հայտնում, կեղծել է մասնագիտական կրթության վերաբերյալ  իր վկայականներն ու այլ փաստաթղթերը:

Նրան մեղադրում են փաստաթղթերի կեղծման եւ խարդախության մեջ: Ընդհանուր առմամբ նրան սպառնում է կես տարուց մինչեւ 10 տարվա ազատազրկում, հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Վերջին տարիներին կինը դասավանդել է Շվերինում գտնվող ուսումնական հաստատաությունում: Երբ նրա նկատմամբ դատախազական ստուգումներ են սկսվել, ղեկավարությունը թույլ է ըվել աշխատանքից հեռանալ սեփական կամքով: Իրական պատճառները պարզ են դարձել միայն 2014թ.-ի հունվարին:

Այս պահին այն վայրի իշխանությունները, որտեղ նա աշխատել է, պահանջում են փոխհատուցել նրան վճարած աշխատավարձի գումարը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերադարձնել 270 000 եվրո: