Ինչպես պարզվել է, նորածին Օլիմպիադայի ծնողները հռչակավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի հարազատներն են:
Ռուսաստանի Սոչի քաղաքից 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանը եւ իր կինը ՝ Սերաֆիման, իրենց նորածին աղջկան կնքել են Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերի պատվին:
Նորածին Օլիմպիադան ընտանիքում երրորդ երեխան է: 7-ամյա Դավիթը նրա ավագ եղբայրն է, իսկ 4-ամյա Վիկտորիան՝ ավագ քույրը:
«Իհարկե, մենք նրանք կնքել են օլիմպիական խաղերի պատվին, չէ որ դա կարեւոր իրադարձություն է ինչպես ողջ երկրի, այնպես էլ մասնավորապես մեր ընտանիքի համար,- պատմել է երեխայի 26-ամյա մայրը՝ Սերաֆիման:- Այսպես թե այնպես, այժմ բոլորդ օլիմպիական միջավայրում ենք ապրում: Օրինակ, ամուսինս մասնակցել է «Սպորտում միայն աղջիկներ են» ֆիլմի նկարահանումների: Բացի այն իր գաղափարաբանությամբ այս անունն ինձ բավական դուր է գալիս»:
«Երազում ենք, որ մեր Օլիմպիան մարզիկ դառնա եւ, իհարկե, օլիմպիական չեմպիոն, երբ մեծանա, թեթեւ ատլետիկայով կզբաղվի»,- ժպտում են երջանիկ ծնողները, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նորածին Օլիմպիադան նշանավոր դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ծոռնուհին է, քանի որ նրա հայրը՝ Ալեքսանդրը, նրա զարմիկի թոռն է:
Հիշեցնենք, որ Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանի ՔԿԱԳ-ի պետի խոսքով՝ Ռուսաստանում առաջին անգամ են աղջկան նման անվամբ կոչում:





























