ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը նահանգի ութ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել:
Հաղորդվում է, որ Չարլսթոն քաղաքի Freedom Industries քիմիական ընկերության գործարանում քիմիական նյութի արտահոսք է տեղի ունեցել, որի մի մասը լցվել է Էլկ գետ:
Ըստ փորձագետների՝ գետում հայտնված մեթիլցիկլոհեքսանը կյանքի համար վտանգավոր չէ նույնիսկ մեծ քանակության դեպքում: Ընդ որում, առայժմ չի պարզվել գետը լցված քիմիկատների քանակը:
Շրջակա վայրերի բնակիչներին հորդորել են ծորակի ջրից օգտվել միայն տեխնիկական կարիքների համար։ Արտահոսքի պատճառն առայժմ անհայտ է։





























