ԱՄՆ-ն հաշվել է Էդվարդ Սնոուդենի առեւանգած նյութերի քանակը: Ըստ Պենտագոնի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալն առեւանգել էր 1,7 միլիոն նյութ՝ ԱՄՆ-ի ռազմահետախուզական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փակ զեկույցին:
Պենտագոնի գաղտնի զեկույցի որոշ տվյալների մասին հայտնել էին ամերիկացի կոնգրեսականները՝ հանրապետական Մայկ Ռոջերսը եւ դեմոկրատ Դատչ Ռուպերսբերգերը:
Ըստ կոնգրեսականների՝ Սնոուդենի առեւանգած նյութերի մեծ մասն ուղիղ կապ ունի ԱՄՆ-ի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ընթացիկ գործողությունների հետ: Նշվել էր, որ Սնոուդենի առեւանգած նյութերի որոշ մասի հրապարակումն արդեն վնաս է հասցրել ԱՄՆ-ի հետախուզական գործունեությանը:





























