Ադրբեջանի տարածքում հունվարի 9-ի գիշերը երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, երկրաշարժը տեղի է ունեցել Խաչմազսկի շրջանում: Բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց տները ու փողոց դուրս եկել: Փլուզումների մասին տեղեկություններ չկան:

Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ հունվարի 10-ին 04:45-ին Գուբայից 83 կմ դեպի հյուսիս-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել: 5.00 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  61 կմ խորության վրա: