Հունվարի 9-ին, Սուգուտից Տյումեն թռչող ATR-42 օդանավը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան: Թռիչքից հետո չեն փակվել շասսիները, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Ուրալի մարզային տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:
«Հինգշաբթի, տեղի ժամանակով 22:00-ին «Ռոշչինո (Տյումեն)- Սուրգուտ» չվերթի ATR-42 օդանավը բարեհաջող հարկադիր վայրէջք է կատարել թռիչքի օդանավակայանում: Պատճառը տեխնիկական անսարքությունն է՝ թռիչքից հետո չեն փակվել շասսիները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ օդանավում եղել է 15 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ: Նրանցից ոչ ոք բժշկական օգնության համար չի դիմել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























