Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել:

Անցյալ տարվա մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 30422 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում գրավոր ընթացք ստացած 7100 հեռախոսահամարներով բարձրացված հարցերը մեկօրյա ժամկետում կատարվել են:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  4160 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ են տրվել:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  1789 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել եւ  կարգավորվել:

Տարվա կտրվածքով ներկայացվող հարցերի գերակշիռ մասը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի:

Երեւանի քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարները շուրջօրյա հերթապահությամբ աշխատել են նաեւ տոնական օրերին եւ ստացված 267 հարցադրումներին օպերատիվ կերպով համապատասխան լուծումներ են տրվել: