Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հունվարի 10-ի ժամը 14.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ եւ մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























