Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2013 թվականին  ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող:

Գրասենյակի փոխանցմամբ՝ միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր,  միաժամանակ  մահվան 31 դեպքերից  24-ի վերաբարյալ  տարածվել է պաշտոնական հաղորդագրություն:

Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մահացության դեպքերը 2013 թվականին բավականին նվազել են, սակայն տեղի ունեցած միջադեպերը, որոնց արդյունքում գրանցվել են մահվան դեպքերը՝ ոչ: