Գյումրիում, 66 տարեկան հասակում, մահացել է նախկին «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Պետրոսյանը: Այս մասին հայտնեցին  NEWS.am-ի աղբյուրները՝ հավելելով, որ ժամանակ առաջ նրան զրկել են «օրենքով գող»-ի կոչումից:

Հարկ է նկատել, որ քրեական աշխարհի մարդիկ հազվադեպ են բնական մահով մահանում եւ քչերին է հաջողվում այնպես գործել, որ իրենց գոյությունը ոչ ոքի չխանգարի:

«Ասոն» մոտ 40 տարի առաջ է թագադրվել, բայց որոշ ժամանակ անց զրկվել է այդ տիտղոսից:  Գյումրեցիները նրա մասին հարգանքով են խոսում: Վերջինս աչք ծակող գործունեությամբ չի զբաղվել: Գյումրեցիները նրան ներկայացնելիս նաեւ նշում են, որ նրա հովանավորությամբ Գյումրիում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: