Facebook սոցցանցը Sponsored Stories-ից կհրաժարվի ապրիլի ինից սկսած, հաղորդում է The Verge-ը: Ընկերությունը նման տվյալներ է հաստատել դեռեւս նախորդ տարվա հունիսին, սակայն այն ժամանակ հստակ ամսաթիվ չէր նշվել:

Sponsored Stories-ը Facebook-ի ամենաոչ միանշանակ նախագծերից էր, քանի որ օգտատերերի գործողությունների մասին ինֆորմացիան կարող էր օգտագործվել որպես գովազդ՝ առանց թույլտվության, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Facebook-ը կստեղծի ալգորիթմ, որը մանրամասն տեղեկություններ կհավաքի օգտագործողների մասին՝ նպատակային գովազդը բարելավելու: