Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին արեւմտյան` 1-5 մ/վրկ:

Երեւանում եւ Արարատյան դաշտում գիշերվա ժամերին կնվազի եւս մի քանի աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ եւ կիրակի ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -10-12, վաղը ցերեկը՝ -6-8 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +3+8,

Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-10,

Արարատում՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -5-8,

Արմավիրում՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -5-8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -5-8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+10,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6: