Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ եւ մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























