Ջորջիայի Ամերիկյան տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ջրակայուն հատկություններով թուղ են ստեղծել: Նոր արտադրանքը, նրանց կարծիքով, կարելի է կիրառել մի շարք բնագավառներում:

Հաղորդում են, որ առաջին հայացքից էժան նյութը, որը սովորական թղթի տեսք ունի, կայուն է բոլոր տեսակի հեղուկների ու յուղերի հանդեպ:

Գիտնականների խոսքով՝ թուղթը կարելի է օգտագործել մի շարք բնագավառներում, այդ թվում բժշկության մեջ կիրառվող փաթեթավորումների ստեղծման համար:

Նյութի պատրաստման բարդ ու մի քանի փուլից բաղկացած գործընթացի ժամանակ տրոհում են ցելյուլոզան, սեղմում ու չորացնում այն, հետո մշակում բութանոլով: Դրանից հետո թղթի վերին ներծծող շերտը փոխարինվում է տեֆլոնե ծածկույթով, հաղորդում է Reuters-ը:

Այս պահին գիտնականներին հաջողվում է ստեղծել ջրակայուն թղթի միայն փոքր կտորներ: Այնուամենայնիվ նրանք համոզված են, որ մոտ ժամանակներում հնարավոր կլինի նյութն արտադրել արդյունաբերական ծավալներով: