Հանրապետության ողջ տարածքում հունվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ,առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսի Մ-2 (Շուռնուխի) եւ Թումանյանի Մ-6 ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչեւ 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























