Մարդու տեսողական ընկալումն ընդունակ է նրա փոխարեն ինքնուրույն որոշումներ կայացնել։ Այստեղ հետաքրքիր հոգեբանական կախվածություն կա ափսեի գույնի եւ ափսեում սնվողի լցրած սննդի չափի միջեւ։ Գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել սպիտակ սպասքից՝ անցնելով ավելի վառ գույների, գրում է DNA India-ն։
Որքան մեծ է կերակրի եւ ափսեի կոնտրաստը, այնքան մարդը քիչ է լցնում ափսեն։
Սկզբունքորեն ոչ թե ափսեի կամ սննդի գույնն է կարեւոր, այլ նրանց հարաբերակցությունը։ Օրինակ, եթե կարմիր ափսեի մեջ տոմատի մածուկով մակարոն լցնես կամ սպիտակ ափսեի մեջ բրինձ, ապա մեծ է չափաբաժնի ավելացման ռիսկը, հայտնում է MedDaily.ru-ն։
Իսկ եթե կարմիր ափսեում բրինձ լցնես, չափաբաժինը կնվազի։ Մելինա Յամպոլիսի խոսքով՝ չորս տարեկանից մարդը սկսում է ուտել «աչքերով»։
Այսինքն՝ տեսողական ընկալումն է որոշում ամեն ինչ։ Եվ սրանից կարելի է օգտվել՝ փոխելով շրջակա միջավայրը։ Արդյունքում մարդը, ինքն էլ դա չիմանալով, կփոխի սննդային վարքը եւ կսկսի նիհարել։





























