ՌԴ Տուվայի Հանրապետությունում դպրոցական ը գոճու պատճառով դանակահարել է հասակակիցներին, հայտնել են հանրապետության կառավարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին Կաա Խեմ շրջանում։ Դանակի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու դպրոցականներ, որոնցից մեկը՝ 11-րդ դասարանի աշակերտ, ավելի ուշ վախճանվել է։
Հասակակիցներին դանակահարած դպրոցականը քննիչներին վստահեցնում է, որ պաշտպանվել է։ Դեպքը հանրային լայն արձագանք է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դանակով հարվածներ հասցրած տասներորդ դասարանցին հասակակիցներին զայրացրել է նրանով, որ փողոցում խոզի գոճի է բռնել։ Կենդանին կռվի մասնակիցներից մեկի ընտանիքն էր պատկանում։ Երբ դեռահասները ամանորյա հանգստյան օրերին տեսել են գոճի վաճառող պատանուն, ընկել են հետեւից եւ հետապնդել։ Արդյունքում երկու հարձակվողներ դանակի վնասվածքներ են ստացել»,- հայտնում են Տուվայի իշխանությունները։





























