Հազվագյուտ շոտլանդական թռչունը՝ կլորաքիթ տունդրակտուցը,  տարվա ընթացքում թռչում է 25 հազար կմ: Բրիտանացի գիտնականները հաստատել են, որ նա թռչունների շրջանում ամենաերկար չուն իրականացնողներից մեկն է:

Տունդրակտուցի չուին գիտնականները հետեւել են մանր սարքավորումների օգնությամբ, որոնք ամրացվել են նրանց թաթերին: Երբ առաջին թռչունը վերադարձել է Շետլանդ, հետազոտողները հայտնաբերել են, որ թռչունը ձմեռն անցկացրել է Խաղաղ օվկիանոսի տրոպիկական ջրերում՝ հաղթահարելով մոտ 2.5 անգամ ավել հեռավորություն, քան նախկինում ընդունված էր համարել, հաղորդում է GEO.ru-ն:

Թռչունը տարեկան 25 հազար կմ է հաղթահարում. հատում է Ատլանտյան օվկիանոսն ու ձմեռում է Խաղաղ օվկիանոսի ափերին: Չուն սկսվում է Շետլանդյան կղզիներից: Նա շարժվում է դեպի ԱՄՆ-ի ափամերձ գոտի, Կարիբյան ավազան ու Մեքսիկա, թռիչքն ավարտում Էկվադորում ու Պերուում: Մինչ այդ գիտնականները համարում էին, որ թռչունը ձմեռում է Արաբական ծովի ափամերձ գոտում:

Կլորաքիթ տունդրակտցարը Մեծ Բրիտանիայի ամենահազվադեպ հանդիպող թռչուններից մեկն է: Նրան կարելի է հանդիպել միայն Շոտլանդիայում ու Արեւմտյան կղզիներում:  Չափերով թռչունը նման է սարյակին՝ 18սմ երկարությամբ: