Այսօր` ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2010 թվականի գարնանային զորակոչի ընթացքին եւ բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: