Թուրքիայի Ուրֆա նահանգի Սեքսենօրեն գյուղում 37-ամյա Ուբեյիդ Ա.-ն  դանակահարել եւ սպանել է իր 33-ամյա հղի կնոջը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հունվարի 10-ի երեկոյան, Ուրֆայի Սեքսենօրեն գյուղում, Ուբեյիդ Ա.-ն դեռեւս անհայտ պատճառներով հացի դանակով 10 հարված է հասցրել հղիության 4-րդ ամսում գտնվող կնոջը՝ Զեհրա Ա.-ին։  Այնուհետ  ամուսինը զանգահարել է շտապօգնություն։

Հիվանդանոց տեղափոխված կնոջ կյանքը չի հաջողվել փրկել։ Ոստիկանները ձերբակալել են ամուսնուն։