Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում եւ Արարատում թույլ ձույն է տեղում : 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: