Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության օդանավը սխալմամաբ վայրէջք է կատարել Միսսուրի նահանգի սխալ օդանավակայանում:
Հաղորդվում է, որ «Boeing-737-700»-ը Չիկագոյից Դալլաս էր ուղեւորվում: Օդանավը պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Բրենսոնում, սակայն առայժմ չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Թեյնիի օդանավակայանում: Այն նախապես նշանակված վայրէջքի վայրից յոթ կիլոմետր հեռավորության վրա է:
Օդանավում եղել է 124 ուղեւոր ու անձնակազմի հինգ անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել: Սկսվել է միջադեպի հետաքննություն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը:





























