Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին եւ 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը եւ ստացել համաձայնություն` գարնանային եւ ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ: