Ռուսաստանի Աստրախանի մարզում Ուզբեկստանի քաղաքացուն ձերբակալել են աշակերտուհուն բռնաբարելու ու կողոպտելու համար:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան կասկածյալը փողոցում հանդիպել է աշակերտուհուն ու սպառնալով տարել է նրան գերեզմանատուն, որտեղ բռնաբարել է նրան: Դրանից հետո նա տուժածից գողացել է 250 ռուբլի ու բջջային հեռախոսը: Ուզբեկստանի քաղաքացուն ձերբակալել են «տաք հետքերով», հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՔԿ ՔՎ-ն:





























