Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի Չկալովի շրջանային դատարանը Նիգերիայի երկու քաղաքացուհիների հինգ ամսվա ազատազրկման է դատապարտել՝ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար:
Դատախազության տվյալով՝ Նիգերիայի բնակչուհիները 2013թ. երկու հազար ռուբլու տուգանքի եւ ՌԴ տարածքից հարկադիր արտաքսման էին դատապարտվել միգրացիոն օրենսդրության խախտման համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ՆԳՆ Եկատերինբուրգի ԳՎ-ի հատուկ ընդունարանում, որտեղ սպասում էին հայրենիք ուղարկվելուն, իսկական սկանդալ են կազմակերպել. Բղավել են, ծեծել պահախցի դռները՝ խախտելով կալանավորների պահման ռեժիմը: Ոստիկանության երկու աշխատակիցներ փորձել են հանդարտեցնել աղմկարար ձերբակալվածներին, սակայն կատաղի դիմադրության են հանդիպել: Կանայք կծել են ոստիկաններին եւ ճանկռել՝ նրանց առողջությանը թեթեւ վնաս հասցնելով:





























