NEWS.am-ի խմբագրությունը բազմիցս գրել է հայ հասարակության վերաբերմունքի մասին էկոլոգիական խնդիրների, անտուն կենդանիների խնդիրների, դրանց հանդեպ դաժանության նկատմամբ: Խնդիրը նոր չէ, սակայն, ցավոք, ծայրահեղ ցավոտ է:

Քաղաքային իշխանությունները լռում են այս կապակցությամբ՝ լավագույն միջոց համարելով անտուն կենդանիների վերացումը: Ընդ որում անտեսվում է նման մոտեցման անմարդկայնությունը: Սիրված ձեւակերպումը՝ հենված «եվրապական չափանիշների» վրա, այս հարցում հետին պլան է մղվում:

Որպես հետեւանք նման մոտեցումը խրախուսում է նմանատիպ վերաբերմունք հասարակության որոշակի շերտերի շրջանում: Կենդանուն սպանել, մեքենայի տակ գցելը օրենքով գրեթե չի պատժվում: Ինչ պատժի մասին կարելի է խոսել, երբ գործառույթն իրենց վրա են վերցրել քաղաքային իշխանությունները:

Դրան են գումարվում  ոչ որակյակ կոմունալ ծառայությունները, ինչի հետեւանքով օրերով կենդանիները կարող են մնալ ճանապարհի մեջտեղում: Բացառություն են իհարկե կազմում կենտրոնական փողոցները:

Ամանորյա տոնակատարություններից հետո Երեւանի փողոցներում ու բակերում տիրող տեսարանները թույլ են տալիս մտածել աղբահանության ամբողջական վերացման մասին եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցների քուն մտնելու մասին: Վերջինը հավանաբար սրվում է խիստ ցրտերի պատճառով:

Այս լուսանկարը հունվարի 13-ին լուսանկարել Երեւանյան լճի մոտակայքում: Դժբախտ շունը սատկել էր դեկտեմբերի 30-ին: Երկու շաբաթվա ընթացքում ոչ ոք՝ կոմունալ ծառայությունները, տեխսպասարկման աշխատակիցները, անցորդները, չեն թաղել դին: Այն այդպես էլ դեռ ճանապարհի մեջտեղում է:

Խոսքը նույնիսկ այն մասին չէ, որ ոչ քաղաքային, ոչ է շրջանային իշխանությունների ներկայացուցիչները ժամանակ չեն վատնում իրենց վստահված շրջանների փողոցները ստուգելու համար, որպեսզի անձամբ ծանոթանան իրավիճակին: Նույնիսկ այն մասին չէ, որ երկու շաբաթվա ընթացքում աղբահավաք որեւէ մեքենա չի անցել այս ճանապարհով:

Խոսքը հասարակության համընդհանուր անտարբերության մասին է այն բանի հանդեպ, ինչ տեղի է ունենում նրանց աչքի առաջ, անտարբերություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հանդեպ, թե ինչ սարսափով են իրենց երեխաները նայում վթարի ենթարկված փոքրիկ շանը: Եթե ձմռան ցուրտ եղանակներն անցնեն ու իրենց տեղը հանձնեն գարնանը, դժվար թե հալվի մարդկանց սրտերը պատած սառույցը:

Мариам Левина