Արգենտինայի Կորդովա քաղաքի բնակիչն իր սեփական տան բակում  արտասովոր արտաքինով իգուանա է հայտնաբերել. մողեսը 5 պոչ է ունեցել:

Մտահոգ արգենտինացին դիմել է քաղաքի կենդանաբանական այգու մասնագետներին, որոնց այդ փաստը նույնպես ապշեցրել է: Կենդանաբանական այգու աշխատակից Դանիել Վիլյառեալը խոստովանել է, որ իր կյանքում առիթ չի եղել տեսնել 5 պոչ ունեցող մողեսի, թեեւ երկու պոչ ունեցողների տեսել է նախկինում, հաղորդում է Gismeteo-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: