Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կ. Ղազինյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որը, նրա բնորոշմամբ, մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են հայ-չինական համագործակցության դինամիկ զարգացումը:
Կարեւորվել է երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպումը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսին, «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտին եւ գործարկմանը, ինչպես նաեւ` մշակույթի եւ կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:



























