Մոսկվայի Քրիստոս Փրկչի եկեղեցում պետերբուրգցի խուլիգանը պատվանդանից նետել է Մոգերի պարգեւները։ Եկեղեցու ներկայացուցչի խոսքով՝ մասունքը չի վնասվել։

Իրավախախտը պատմել է, որ Պետերբուրգից հատուկ է եկել Մոսկվա՝ սրբությանը խոնարհվելու, սակայն եկեղեցու մուտքի մոտ ձայն է լսել, որը հրամայել է շպրտել Պարգեւները։

Ձերբակալվածը նաեւ խոստովանել է, որ իրեն 90 հազար ռուբլի է հարկավոր, այդ պատճառով ցանկացել է գողանալ եկեղեցու նվիրաբերությունների արկղը։

Պարզվել է՝ տղամարդը հարբած է եղել։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ իրենք չեն դիմի ոստիկանություն։

Հիշեցնենք, Սուրբ ծննդի առթիվ  առաջին անգամ Ռուսաստան էր տարվել Աթոսի սուրբ մասունքը՝ Մոգերի պարգեւները։

Դա Փրկչի երկրային կյանքի փոքրաթիվ մաունքներից է, որը պահպանվել է մեր օրերում, հայտնում է «Վզգլյադը»։